Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամփոփել է Հռոմում ավարտված մինչև 23 տարեկանների Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության արդյունքները: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե:
Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:
Օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ին հավաքականը Հռոմից կժամանի Երևան: