Բաժիններ՝

Բեն Լադենի որդին ամուսնացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կատարողի դստեր հետ

Խամզա բեն Լադենը՝ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին, ամուսնացել է Մոհամեդ Աթայի՝ այն զինյալների խմբի պարագլխի դստեր հետ, որոնք իրականացրել են 2001 թվական սեպտեմբերի 11-ի գրոհը:

Ինչպես հայտնել է The Guardian-ը, հղում անելով ահաբեկչի ընտանիքին, Խամզա բեն Լադենի խորթ եղբայրների կարծիքով, նա հավանաբար, ղեկավար պաշտոններից մեկն է զբաղեցրել «Ալ Քաիդա»-ում:

Նրանք նշել են, որ ժամանակին թիվ 1 ահաբեկիչը համարվող բեն Լադենի որդին պլանավորում է վրեժ լուծել հոր մահվան համար, որին յոթ տարի առաջ վերացրել են Պակիստանում իրականացված ամերիկյան գործողության ընթացքում: Խամզա բեն Լադենը ՈՒսամա բեն Լադենի երեք կանանցից մեկի որդին է, որն ամուսնու հետ ապրում էր Պակիստանի Աբոտաբադ քաղաքի պահպանվող տարածքում, որտեղ եւ սպանվել է ահաբեկիչը:

Բեն Լադենի որդին քանիցս հանդես էր եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իսրայելի դեմ պատերազմ սկսելու կոչերով: Նրան համարում են «Ալ Քաիդա»-ի ներկայիս պարագլուխ Այման ազ Զավահիրիի տեղակալը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս