Վենսուելայում նախագահի դեմ մահափորձից հետո լրագրողների ձերբակալումներ են սկսվել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձից հետո երկրում լրագրողների ձերբակալումներ են սկսել: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Մամուլի աշխատողների ազգային միությունը:
Ճշտվում է, որ այս պահին ձերբակալված են մամուլի 11 աշխատողներ, որոնց թվում են ինչպես ազգային, այնպես էլ արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Ոմանց ծեծել են կամ կողոպտել: Ավելի վաղ ներքին գործերի, արդարադատության եւ հաշտության հարցերի նախարար Նեստոր Ռեւերոլը զեկուցել է, որ մահափորձի գործով ձերբակալված է վեց կասկածյալ, կազմակերպիչներն ու կատարողները ճանաչվել են: Մահափորձի պատասխանատվությունն ստանձնել է «Ֆլանելավոր զինվորներ» խմբավորումը: Մադուրոյի դեմ մահափորձը կատարվել է օգոստոսի 5-ին Կարակասում նախագահի հրապարակային ելույթի ժամանակ: