Հնարավո՞ր է՝ Վիկտոր Սողոմոնյանը ևս ներգրավվի Մարտի 1-ի գործում որպես վկա
«Այն տրամաբանությամբ որով լույս ախարհ է եկել այս դրվագը, այո, իհարկե»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է՝ ինքը ևս ներգրավվի Մարտի 1-ի գործում որպես վկա, քանի որ որպես նախագահի մամլո խոսնակ ներկա է եղել Քոչարյանի հանդիպումներին, այդ թվում՝ փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ հրամկազմի հետ հանդիպմանը:
Մեր հարցին, թե փետրվարի 23-ի հանդիպմանը Քոչարյանն ի՞նչ հանձնարարականներ է տվել, Վ.Սողոմանյանը հստակ պատասխան չտվեց. նա միայն նշեց, որ այդ մասին Ռ.Քոչարյանը խոսել է իր հարցազրույցում.
«Եթե դուք մտածում եք, որ այդտեղ ավելացնելու բան կա, այդպես չի: Մանրամասն ներկայացրել է, հարցազրույց է տվել և պատմել է դրա մասին, թե ինչ է տեղի ունեցել ամսի 23-ին: Ավելացնելու ոչինչ չունեմ»: