«Ոչինչ չի փոխվել. մեզ առաջվա նման պետք է Մեսսին». Ռոմայի» նախագահ
«Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան չի հանգստանում: Ավելի վաղ Պալոտան հայտարարել էր, որ «Բարսելոնան», որպես ներողություն, պարտավոր է «Ռոմային» տալ մեր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկին՝ Լիոնել Մեսսիին:
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ կատալոնացիներն իբր ձախողել են կիսապաշտպան Մալկոմի տեղափոխությունը «Ռոմա»: Այդքանով կատակը չի ավարտվում:
«Ռոմայի» պաշտոնական կայքում հայտնվել են նախագահի հետևյալ խոսքերը.
«Ոչինչ չի փոխվել. մեզ առաջվա նման պետք է Մեսսին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը