Բաժիններ՝

Ֆրանսիայում տուգանք են սահմանել կանանց նկատմամբ անպարկեշտությունների համար

Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել կանանց նկատմամբ անվայել վարմունքի համար տուգանքի սահմանման օրենքին: Օգոստոսի 2-ին այս մասին Europe1 ռադիոկայանի եթերում հայտնել է տղամարդկանց եւ կանանց հավասարության հարցերի պետական քարտուղար Մառլեն Շյապան։

Նրա խոսքով՝ նոր օրենքին համապատասխան՝ փողոցում ոտնձգությունների համար, այդ թվում՝ բանավոր, կնշանակվի տուգանք 90 եվրոյից մինչեւ 750 եվրոյի չափով: «Ավելի վաղ փողոցային հետամտումները մնում էին անպատիժ, այս պահից ամեն ինչ փոխվում է»,- հայտարարել է Շյապան:

Ինչպես նշել է տիկին պաշտոնյան, նոր միջոցները հետեւել են ի պատասխան այն միջադեպի, որն անցյալ շաբաթ տեղի է ունեցել Փարիզում: Այնտեղ երիտասարդ աղջկան հարվածել էին այն բանից հետո, երբ նա անցորդին խնդրել էր լռել, որը սուլել է իր հետեւից: Օրենքի հակառակորդները կարծում են, թե դա վերջ կնդի աղջիկների սիրահետման մշակույթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս