Բաժիններ՝

«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի», «Քրեակատարողական հիմնարկի» մոտ հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 2-3-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Լեփսիուսի 6-րդ փողոցում այրվել է մոտ 300 քմ բուսածածկույթ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 2000 քմ, Նանսենի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում՝ 1500 քմ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» մոտակայքում՝ 1000 քմ, Պ. Սևակի փողոցում՝ 500 քմ, Զ․ Քանաքեռցու փողոցի թիվ 128 բ շենքի մոտակայքում գտնվող ենթակայանի մոտակայքում` մոտ 200 քմ, Վ. Ֆանարջյան փողոցում գտնվող ուռուցքաբանության ազգային կենտրոնի մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Թամրուչի փողոցում՝ թիվ 177 հիմնական դպրոցի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Հ. Աճառյան փողոցում՝ «Կոտայք 110» ենթակայանի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Հ. էմինի փողոցում՝ Հայ-ռուսական համալսարանի մոտակայքում՝ մոտ 2500 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում՝ մարզպետարանին հարակից սարալանջին՝ մոտ 5000 քմ, Մայակովսկի գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 7000 քմ, Աբովյան քաղաքի գիշերօթիկ դպրոցի մոտակայքում՝ 4000 քմ, «Քրեակատարողական հիմնարկի» մոտակայքում՝ 2 հա, Սարալանջ թաղամասի գերեզմանատան տարածքում՝ 4 հա, 3-րդ միկրոշրջանի թիվ 10-րդ դպրոցի մոտակայքում՝ 1000 քմ, Գետամեջ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 800 քմ, Էլառ գյուղի գերեզմանատան տարածքում ՝ 2000 քմ, Բալահովիտ գյուղում՝ Գյուղատնտեսական համալսարանի գիտաարտադրական տարածքում՝ 800 քմ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոցում՝ 500 քմ, Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցում՝ 1700 քմ, Արարատի մարզի Ջրաշեն գյուղում՝ մոտ 1000 քմ, Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ 1 հա և 7500 քմ, Մասիս քաղաքի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի սկզբնամասում՝ մոտ 10 հա, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Արցախյան փողոցի մոտակա սարալանջին՝ մոտ 2,5 հա, Կապան քաղաքի գերեզմանատան տարածքում՝ մոտ 700 քմ, Տավուշի մարզի Զորական բնակավայրի «Գարդուշ» կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Տավուշի բնակավայրում՝ «Պտառանց աղբյուրի վերև» կոչվող հանդամասում՝ մոտ 3 հա, Բերդավան բնակավայրի «Յեշանգվի չալ» կոչվող հանդամասում մոտ 10 հա խաղողի այգի և մոտ 15 հա խոտածածկույթ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում՝ մոտ 3000 քմ, Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի մոտակայքում՝ մոտ 2000 քմ ցորենի հնձած արտ և 250 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս