Բաժիններ՝

ՌԴ-ի հատուկ ծառայությունների կին գործակալը ավելի քան 10 տարի աշխատել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian

Ռուսաստանի հատուկ ծառայությունների ենթադրյալ գործակալն ավելի քան 10 տարի աշխատել է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում:

Այս մասին օգոստոսի 2-ին հաղորդել է բրիտանական The Guardian թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հակահետախուզության մի աղբյուր։ Հրատարակությունը նաեւ պնդում է, թե կինը, որի մասին խոսվում է, մի քանի տարվա ընթացքում եղել է նաեւ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակցուհի: Թերթը գրում է, որ 2016 թվականին դեսպանության անվտանգության ծառայությունը կնոջը կասկածել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ կապերի մեջ, սակայն այդ մասին Վաշինգտոնին հայտնել է սոսկ 2017 թվականի հունվարին: Ըստ որում Գաղտնի ծառայությունը որոշել է լիամասշտաբ հետաքննություն չսկսել:

The Guardian-ի աղբյուրի տեղեկատվությամբ՝ աշխատակցուհուն պաշտոնից արձակել են միայն անցյալ ամռանն այն բանից հետո, երբ ՌԴ-ի արտգործնախարարությունը Կոնգրեսի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից հետո ԱՄՆ-ին պարտավորեցրեց կրճատել ՌԴ-ում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը:

«Նա տվյալների ամենակարեւոր պահոց՝ ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության պաշտոնական փոստային համակարգ մուտքի հնարավորություն ուներ: Մասնավորապես, նա ուներ նախկին եւ գործող նախագահների, փոխնախագահների եւ նրանց կանանց, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնի կարգացուցակին ծանոթանալու հնարավորություն»,- հայտարարել է The Guardian-ի աղբյուրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս