Սևանի հարցը քննարկվել է Նիկոլ Փաշինյանի մոտ
Այսօր կառավարության նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել է Սևանի հարցը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
«Ջրային կառավարման ոլորտն էական բարեփոխման կարիք ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ ջրային համակարգում կորուստները 70%-ից ավելի են։
Նախարարը հայտարարեց, որ Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու համար կառավարությունն այս պահին որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Ըստ նրա՝ անցած տարի Սևանից բացթողնված ջրի ավել մասը գնացել է արտերկիր։
Ա.Խաչատրյանը նշեց, որ խորքային հորերի խնդիրը ևս շատ ակտուալ է, բայց ավելի լավ է խորքային հորերից ջուր հանվի, քան Սևանից բաց թողնվի։
Մանրամասները՝ տեսանյութում