Բաժիններ՝

Հավանան ճանաչվել է Կարիբյան ավազանի արևմտյան ափի լավագույն կրուիզային ուղղությունը

Կուբայի մայրաքաղաքը Կարիբյան ավազանի արեւմտյան ափի լավագույն ուղղությունն է կրուիզային զբոսաշրջության համար: Այս եզրակացոությանն են եկել Cruise Critic ծովային ճանապարհորդությունների համար ինտերնետ-պորտալի փորձագետները։

Ճանապարհորդների արձագանքների հիման վրա կազմված վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է եւս մեկ կուբայական քաղաք՝ Սիենֆուեգոսը, որը գտնվում է Հավանայից մոտավորապես 250 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Ցուցակի երրորդ տեղում մեքսիկական Կոսումելն է:

2017 թվականին Կուբա են այցելել ռեկորդային 4,7 մլն օտարերկրյա զբոսաշրջիկներ: 2018 թվականին կղզին հույս ունի ընդունել 5 մլն արտասահմանցի հյուրերի:

Ճանապարհորդների ավելացող հոսքի կապակցությամբ կարիբյան երկրի իշխանությունները շեշտը դնում են զբոսաշրջային ենթակառուցվածքների ընդլայնման վրա: Մասնավորապես, պլանավորվում է եռակի ընդլայնել Հավանայի նավահանգիստը, որն ընդունում է կրուիզային նավեր: Մինչեւ 2024 թվականը իշխանությունները գոյություն ունեցող երկու թերմինալներին հույս ունեն ավելացնել եւս չորսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս