Բաժիններ՝

Ամերիկյան ԶԼՄ-ները պատմել են, թե ինչպես է Էր Ռիադը ձգտում հասնել Թիլերսոնի պաշտոնաթողությանը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը 2017 թվականին խափանել է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)՝ Կատար ներխուժելու պլանները, ինչը կարող էր դառնալ նրա պաշտոնաթողության պատճառներից մեկը: Այդ մասին, հայտնել է Intercept պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության եւ Պետդեպարտամենտի աղբյուրներ:

Ըստ հրատարակության զրուցակիցների՝ Սաուդյան Արաբիան ԱՄԷ-ի օգնությամբ 2017 թվականի ամռանը պատրաստում էր ռազմական ներխուժում Կատար, որը նախատեսում էր մայրաքաղաք Դոհայի գրավում: Նշվում է, որ Կատարի հետախուզությունը պատրաստվող ներխուժման մասին իմացել է 2017 թվականի ամռան սկզբին, ինչից հետո այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղարին:

Թիլերսոնը հաստատակամորեն առարկել է հնարավոր ինտերվենցիայի դեմ, ինչի արդյունքում էր Ռիադը հրաժարվել է այդ պլաններից: Intercept-ի կարծիքով՝ Թիլերսոնի գործողությունները բացատրում են, թե ինչու են Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն սկսեցին եռանդագին քայլեր ձեռնարկել նրա պաշտոնաթողությանը հասնելու համար, ինչի մասին վերջին ամիսներին գրում էին զանգվածային լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017 թվականի հունիսի սկզբին խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչության օժանդակման մեջ, եւ նրա հետ դադարեցրեցին ամեն կարգի հաղորդակցություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս