Բաժիններ՝

ԵՀ-ն Իսպանիային շտապ օգնություն կտրամադրի միգրանտների խնդիրը լուծելու համար

Եվրահանձնաժողովն առաջիկա օրերս Իսպանիային 20 մլն եվրոն գերազանցող օգնության փաթեթ կտրամադրի Մարոկկոյից ժամանած միգրանտների հետ կապված իրադրությունը կարգավորելու համար: Այդ մասին օգոստոսի 1-ին լրագրողներին հայտնել է եվրոպական մի աղբյուր։ «Եվրահանձնաժողովը Իսպանիային 20 մլն եվրոն գերազանցող օգնության փաթեթ կտրամադրի Միգրացիայի եւ ապաստանի հարցերով եվրոպական հիմնադրամի գծով»,-նշել է նա:

Իր հերթին Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան նշել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հուլիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ եւ խոստացել Եվրահանձնաժողովի բազմակողմ օգնությունը: Ներկայում Իսպանիայում արգելափակված են Մարոկկոյից ժամանած 20 հազար միգրանտներ, որոնց վերաբերյալ դեռեւս որոշում չի ընդունվել՝ նրանք ապաստանի իրավունք ունեն արդյոք ԵՄ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս