Բաժիններ՝

Ցանցում հայտնվել է Մեքսիկայում ինքնաթիռի կործանման տեսանյութը

Ցանցում տեսանյութ է հայտնվել Aeromexico ավիաընկերության Embraer 90 մարդատար ինքնաթիռի կործանման վայրից: Կադրերը հրապարակել է Noticas Mexico TV հեռուստաալիքը։

Ինչպես արդեն հաղորդվել է, Ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել: Տեղական զանգվածային լրատվամիջոցների լրագրողները իրադարձությունների վայրից հայտնել են, որ ուղեւորների մեծ մասն ինքնաթիռի սալոնից դուրս է եկել ինքնուրույն:

Երկրի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ վերքեր է ստացել 85 մարդ, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ: Embraer E90 ինքնաթիռը, որում եղել են 97 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ, կատարում էր AM2431 չվերթը «Խեներալ Գվադելուպե Վիկտորիա» օդանավակայանից երկրի մայրաքաղաք Մեխիկո:

Ինքնաթիռն ընկել է թռիչքա-վայրէջքային գոտուց պոկվելուց անմիջապես հետո: Դատելով աղետի վայրից ստացված կադրերից՝ ընկնելուց հետո շատ չանցած հանրանավը բռնկվել է: Ինչպես հաղորդել է օդանավակայանի գործարկու ընկերությունը՝ OMA Aeropuertos-ը, կործանման պատճառ կարող էին դառնալ վատ եղանանկային պայմանները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս