Բաժիններ՝

Խավին ուզում է գլխավորել «Բարսելոնան»

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը մտադիր է հետագայում գլխավորել ակումբը:
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խավիի հայրը պատմել է որդու հետագա պլանների մասին:

«Նրա երազանքը մի գեղեցիկ օր «Բարսելոնան» մարզելն է, բայց պետք չէ շտապել»,- ասել է Էրնանդես ավագը Esports COPE-ին տված հարցազրույցում:

«Խավին շատ երջանիկ է, որ դեռ ֆուտբոլ է խաղում, և դեռ չի մտածել խաղակոշիկները պատից կախելու մասին և արդեն հիմա մարզիչ դառնալու:

38-ամյա Խավին տվյալ պահին հանդես է գալիս Կատարի «Էլ-Սադում»: Վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նա կգլխավորի այդ ակումբը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս