Բաժիններ՝

«Չեմպիոնների լիգան առաջնային է «Յուվեի» համար, և Ռոնալդուի հետ մրցաշարը հաղթելու շանսերն ավելի մեծ են». դել Պիերո

Թուրինցիների նախկին հարձակվողը՝ ամառվա գլխավոր տրանսֆերի մասին:

«Յուվենթուսի» լեգենդար հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն խոսել է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի՝  իտալական ակումբ տեղափոխության մ մասին:

«Կարծում եմ, որ Ռոնալդուին ստորագրելը շատ կարևոր է «Յուվենթուսի» համար: «Յուվեն» այնպես էլ շատ ուժեղ թիմ է, իսկ նրա գալով՝ կդառնա ավելի ուժեղ:

Անկասկած, Չեմպիոնների լիգան հիմա գլխավոր առաջնահերթությունն է «Յուվենթուսի» համար, և Ռոնալդուի գալով մրցաշարը հաղթելու շանսերը շատ ավելի մեծ են»,- դել Պիերոյին է մեջբերում Mundo Deportivo-ն:

Թուրինցիները վերջին 4 տարում 2 անգամ հասել են մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց 2 անգամ էլ պարտվել են. թիմը 2015-ին պարտվեց «Բարսելոնային», 2017-ին՝ «Ռեալին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս