Գիտնականները նախազգուշացրել են վերահաս անոմալ շոգի վտանգի մասին
2080 թվականին արեւադարձային եւ մերձարեւադարձային տարածաշրջաններում շոգից զոհվածների թիվը կաճի գրեթե հինգ անգամ: Այս եզրակացությանն են հանգել Մելբուռնի (Ավստրալիա) Մոնաշի համալսարանի գիտնականները: Հետազոտողների եզրակացություններին կարել է ծանոթանալ EurekAlert! պորտալում,։
Համակարգչային մոդելը մշակելիս մասնագետները հաշվի են առել մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կանխատեսվող քանակը, շրջակա միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու՝ մարդու ունակությունը, ինչպես նաեւ այս կամ երկրում բնակչության խտությունը:
Ամենահոռետեսական սցենարի համաձայն՝ Ավստրալիայի Բրիսբեն, Սիդնեյ եւ Մելբուռն քաղաքներում եղանակային աղետներից մահացությունը, որոնք ավելի հաճախակի կդառնան, 471 տոկոսով կաճի 1971 – 2010 թվականների համեմատությամբ: Զոհերի թիվը նկատելիորեն կաճի Հնդկաստանում, Հունաստանում, Ճապոնիայում եւ Կանադայում: Իրադրությունը կբարդանա համընթաց այնպիսի բնական աղետներից, ինչպիսիք են հրդեհներն ու երաշտը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: