Բաժիններ՝

Մեքսիկայում վերթիռի ժամանակ աղետի է ենթարկվել մարդատար ինքնաթիռը

Aeromexico ավիաընկերության մարդատար ինքնաթիռի աղետի հետեւանքով, որն ընկել է Վիկտորիա դե Դուրանգո քաղաքի օդանավակայանից թռչելուց հետո, ոչ ոք չի զոհվել: Այդ մասին հայտնել է Դուրանգոյի նահանգապետ Խոսե Ռոսաս Աիսպուրոն:

Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցների լրագրողները, ուղեւորների մեծ մասն ինքնաթիռի սալոնից դուրս է եկել ինքնուրույն։ Երկրի առողջապահության նախարարության նախնական տվյալներով՝ վերքեր է ստացել 85 մարդ, նրանց տեղափոխել են մերձակա հիվանդանոցներ:

Embraer E90 ինքնաթիռը, որում եղել են 97 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ, կատարում էր AM2431 չվերթը «Խեներալ Գվադելուպե Վիկտորիա» օդանավակայանից երկրի մայրաքաղաք Մեխիկո: Ինքնաթիռն ընկել է թռիչքա-վայրէջքային գոտուց պոկվելուց անմիջապես հետո: Դատելով աղետի վայրից ստացված կադրերից՝ ընկնելուց հետո շատ չանցած հանրանավը կրակով է բռնկվել: Ինչպես հաղորդել է օդանավակայանի գործարկու ընկերությունը՝ OMA Aeropuertos-ը, կործանման պատճառ կարող էին դառնալ վատ եղանանկային պայմանները

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս