Բաժիններ՝

«Տաթևիկ Ռևազյանի անվան բացակայությունը միայն տեխնիկական հարց է՝ խմբագրի վրիպակ». Արման Եղոյան

ՀՀ կառավարությունը հրապարակել էր Հայաստանում Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։ Վարչապետի որոշման մեջ մի ուշագրավ կետ կար՝ նշված էր կազմի բոլոր անդամների անուններն ու պաշտոնները, իսկ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի՝ Տաթևիկ Ռևազյանի անունը բացակայում էր, թեև պաշտոնը նշված էր։

ՔԱԿ-ից 168.am-ին տեղեկացրին, որ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները կոմիտեում բնականոն հունով իրականացվում են, Տ.Ռևազյանն օրեր առաջ քննարկում է անցկացրել։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը մեզ փոխանցեց, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահի փոփոխության հարց չկա և Տ.Ռևազյանի անվան բացակայությունը միայն տեխնիկական հարց է՝ խմբագրի վրիպակ, որն արդեն շտկվել է։

Հ.Գ. Ավելի ուշ նկատեցինք, որ փաստաթղթում, որը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն բացակայում է գործող պաշտոնյաներից մեկի անունը, այլև «շփոթել» են Դավիթ Տոնոյանի պաշտոնը և ՀՀ պաշտպանության նախարարի փոխարեն գրել են ՀՀ արտակարգ իրավիճակի նախարար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս