Բաժիններ՝

Թուրքիայի թեյի տնկադաշտերում հազարավոր վրացիներ են աշխատում

Վրաստանի շուրջ 10 հազար քաղաքացիներ աշխատում են Թուրքիայի Ռիզեի նահանգի թեյի տնկադաշտերում, իսկ շուրջ հազար մարդ՝ թեյի ֆաբրիկաներում: Այդ մասի գրել է «Սաքարթվելոս ռեսպուբլիկա» թերթը:

Վրաստանի քաղաքացիների հետ, որոնք ժամանակավորապես աշխատում են Թուրքիայում, Վրաստանի դիվանագիտական կազմի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել հինգ գործարաններում: Այն բանի գլխավոր պատճառը, որ Վրաստանի քաղաքացիները հեռանում են իրենց հայրենիքից, գործազրկությունն Է եւ լավ կյանքի որոնումը: «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը կազմել Է 13,9 տոկոս: Ըստ որում գործազուրկներն ավելի շատ են կանանց շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս