Մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Պայքարն առաջինը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մինչև 55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակիչում 11։1 հաշվով հաղթել է մոլդովացի Արտիում Դելեանուին, այնուհետև 9։0 հաշվով պարտության է մատնել Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդովին։ Մինասյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ վստահ հաղթանակը թուրք ըմբիշի նկատմամբ։ 14։4, և հայ ըմբիշը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է։
Վահե Պողոսյանը (77 կգ) հաղթել է լեհ Պատրիկ Բեդնարսին, այնուհետև պարտության մատնել իտալացի մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռուս Եգոր Կադիրովի հետ։