Ո՛չ Հայաստանն է ԱՄՆ-ի նման երկիր, ո՛չ էլ Կարգին Հայկոն՝ Շվարցնեգերի նման դերասան. Քաղաքագետների միության նախագահ

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կոչ է անում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին չհամեմատել Առնոլդ Շվարցենեգերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Հմայակ Հովհաննիսյանը գրում է.

«Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ցանկանում եք Երևանի քաղաքապետ ընտրել Հայկին՝ ընտրեք, բայց Շվարցնեգերի օրինակը մի բերեք. ո՛չ Հայաստանն է ԱՄՆ-ի նման երկիր, ո՛չ էլ Կարգին Հայկոն՝ Շվարցնեգերի նման դերասան:

Մի՛ մոռացեք, որ ԱՄՆ-ում գոյություն ունի կայացած և արդյունավետ ժողովրդավարական համակարգ, որի շնորհիվ կոմիկի կամ նույնիսկ գոմիկի բարձր պաշտոն զբաղեցնելու համար ընտրվելը մեծ պրոբլեմներ չի կարող առաջացնել:

Մեզանում այդ ժողովրդավարական արդյունավետ համակարգը դեռ նոր պետք է սաղմնավորվի և ղեկավարի մասնագիտական կարողությունների գործոնը ճակատագրական նշանակություն ունի այդ համակարգի ձևավորման հեռանկարի առումով»:

Տեսանյութեր

Լրահոս