«Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների հետ կապված խնդիրը տեխնիկական է». Արամ Օրբելյան
Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների հետ կապված կա տեխնիկական խնդիր, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չեն պնդում, որ խոչընդոտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արման Օրբելյանը։
«300.1-ը շատ ավելի հստակեցվել է, և մենք կարծում ենք, որ գործը պետք է գնա հենց դրա շրջանակներում»,- ասաց պաշտպանը։
2008-ի մարտին հայտարարված արտակարգ դրության՝ իրականում ռազմական լինելու հանգամանքի վերաբերյալ Օրբելյանը նշեց, որ այն պոստուլատը, որ զորքի օգտագործումը նշանակում է ռազմական դրություն, չի համապատասխանում իրականությանը.
«Սահմանադրությունն ասում է, որ արտաքին հարձակման ժամանակ մտցվում է ռազմական դրություն և որոշում է ընդունվում զորքի օգտագործման մասին։ Բայց չի ասում, որ դա միակ դեպքն է, որ զորքի օգտագործման մասին որոշում է ընդունվում»։
Մանրամասները՝ տեսանյութում