Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ի նոր հարձակվողը Բուլղարիայի հավաքականից է

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը ՌԴ-ում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքից Երևան վերադառնալուց հետո շարունակում է համալրվել նոր խաղացողներով:

Ակումբին է միացել 29-ամյա բուլղարացի հարձակվող Իվայլո Դիմիտրովը: Իվայլոն կարիերան սկսել է Սոֆիայի «ԲԿՄԱ» ակումբում, այնուհետև հանդես է եկել մի շարք այլ անվանի բուլղարական Բարձրագույն խմբի ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է Սոֆիայի «Սլավիա»-ի կազմում:
Նախորդ մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի, դարձել է 13 գոլի հեղինակ և ճանաչվել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու:

2017 թվականից Բուլղարիայի ազգային հավաքականի անդամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս