Տենդենց կա՝ Ադրբեջանի հարցում հստակ դիրքորոշում ունեցող մարդկանց է մեղադրանք առաջադրվում. Դավիթ Հարությունյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ է Քոչարյանի այն դիտակումը, որ քաղաքական պրոցեսներից հեռացնելու համար է նրա դեմ մեղադրանք առաջադրվել, ասաց, որ դա քաղաքական գնահատական է:
«Ինչ-որ տենդենց կա. խոսքը վերաբերում է ոչ միայն Քոչարյանին, այլև ռազմական գործիչներին, ովքեր երկար տարիներ հստակ աներկբա դիրքորոշում են ունեցել մեր և Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, ինչ-որ տենդենց տեսնում եմ, հենց այդ մարդկանց է մեղադրանք առաջադրվում: Այնպես որ՝ որոշ մտահոգություններ այդ առումով կան»,- yerkir.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Հարությունյանը: