Հետաքրքիր դիսկուրս է եղել Փաշինյան-Յունկեր հանդիպմանը. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր դիսկուրս է եղել ոչ միայն ԵՄ դեսպան միստր Սվիտալսկու, ԱՄՆ-ի դեսպան միստր Միլզի, այլև Եվրահանձնաժողովի նախագահ միստր Կլոդ Յունկերի հետ։
Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Յունկերի հետ հանդիպած Փաշինյանը վերջինիս հետ խոսել է նաև Հայաստանին «ավելի ու ավելի» աջակցելու մասին, որովհետև Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն է տեղի ունեցել, ինքն էլ ընտրվել է ամենաժողովրդավարական ճանապարհով։
«Այս դռնից ոչ ժողովրդավարներ երբեք չեն մտնում»,- ասել է Յունկերը՝ անպատասխան թողնելով Փաշինյանի խնդրանքը։
Ի դեպ, Փաշինյանի անունից ռուս պրանկերների զանգը Յունկերին՝ Հանրապետության հրապարակում խորոված ուտելու առաջարկով, հենց այս նշանային համակարգում է եղել»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: