«Փյունիկ»-ի մարզիչը դեռևս հույսեր է կապում Եվրոպայի լիգայում պայքարը շարունակելու հետ
Երևանի «Փյունիկ»-ին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ տուրում հաղթանակ տոնել չհաջողվեց, քանի որ ղազախական «Տոբոլ»-ը «հավաքված» ֆուտբոլ ցուցադրեց:
Նման կարծիք է հայտնել «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալևը: ««Տոբոլը» շատ հավաքված թիմ է: Մենք գիտեինք, թե ուր ենք գալիս: Դիտել էինք նրանց խաղերը և գիտեինք, որ նրանք վերջին խաղերում պարտություն չեն կրում: Մեր թիմը բոլորովին վերջերս է հավաքվել և սա մեր 8-րդ խաղն էր: Ցավալի է, իհարկե առաջին անգամ զգալ պարտության համը: Ի՞նչը խանգարեց: Կան օբյեկտիվ պատճառներ՝ մեր խաղի որակը խաղադաշտում և սուբյեկտիվ՝ խաղի նախապատրաստական փուլը, խնդիրների հաղթահարումը, խոտածածկը և խաղի մեկնարկի ժամը: Մենք սպասում էինք նման խաղ «Տոբոլից» և մի փոքր սխալ խաղացինք երկրորդ խաղակեսի սկզբնամասում: ՛Ցավալի է, որ անհատական սխալներ եղան, որովհետև «Տոբոլը» ինչ-որ յուրահատուկ վտանգավոր պահեր չուներ: Այո, եզրային անցումներ եղան, բայց դժվար է հիշել 100 տոկոսանոց գոլային պահեր: Մեզ մոտ չստցավեց խաղը առջևի գծում: Իրավիճակը շտկելու համար մենք փոխարինումներ կատարեցինք, ինչն արդյունքում աշխատեց»,-ասել է մարզիչը:
Ղազախաստանի Կոստանայ քաղաքում կայացած հանդիպման առաջին կեսում հիմնականում գրոհում էին «Տոբոլ»-ի ֆուտբոլիստները, իսկ «Փյունիկ»-ը պաշտպանվում էր: Ղազախական թիմին հաջողվեց բացել խաղի հաշիվը երկրորդ կեսի մեկնարկին: Խաղի 49-րդ րոպեին «Տոբոլ»-ից Ֆեդինը ձախ եզրից գեղեցիկ հարվածով գրավեց «Փյունիկ»-ի դարպասը: «Տոբոլ»-ը զարգացրեց հաջողություն և հանդիպման 80-րդ րոպեին խփեց նաև երկրորդ գնդակը: Աչքի ընկավ Ազատ Նուրգալիևը: Հանդիպման վերջնամասում` 90-րդ րոպեին Ռուսլան Կորյանը կրճատեց հաշվի տարբերությունը: «Տոբոլ»-«Փյունիկ» 2:1: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ հուլիսի 31-ին Երևանում: