Վալերի Օսիպյանը սպայական կոչումներ է շնորհել
Եռագույն ժապավենով և աստղերով 11 զույգ ուսադիրները ոստիկանությունում արդեն որպես սպա ծառայողներինն են։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների 11 աշխատակիցներ առաջին սպայական ուսադիրները հուլիսի 25-ին անձամբ ստացան ոստիկանության պետից։
Նրանք աչքի են ընկել բարեխիղճ և սրտացավ ծառայությամբ։ Վալերիյ Օսիպյանի հրամանով էլ ծառայությունը շարունակելու են արդեն միջին խմբի պաշտոններում։ Ոստիկանության պետը փաստեց՝ հրամայական է օր օրի ավելի իրավագիտակից դարձող հասարակության հետ համահունչ քայլել՝ կատարելագործելով մասնագիտական գիտելիքները, բարձրացնելով կրթական մակարդակը, և, իհարկե, ծառայությանը վերաբերվելով ավելի սրտացավ։ «Մենք կոչված ենք ծառայելու հասարակությանը և պետք է մեր առաքելությունն իրականացնենք հավուր պատշաճի ու բարձր պատրաստակամությամբ»՝ ընգծեց ոստիկանության պետը։