Բաժիններ՝

ԱՄՆ-ն արգելափակում է F-35-երի մատակարարումը Թուրքիա. Washingtontimes. razm.info

Razm.info-ն գրում է. Հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսը վերին և ստորին պալատների պաշտպանության կոմիտեները որոշում են ընդունել ամերիկյան Lockheed Martin ընկերության արտադրության հինգերորդ սերնդի F-35 տեսակի կործանիչների մատակարարումը Թուրքիային արգելափակելու մասին՝ փոփոխություն մտցնելով ԱՄՆ պաշտպանության 2019թ․ ֆինանսական վերջնական հաշվետվության մեջ։

Այս մասին հայտնում է Washingtontimes պարբերականը։

Աղբյուրը հայտնում է, որ F-35-երը Անկարային չեն մատակարարվի այնքան ժամանակ, մինչև Պենտագոնը Թուրքիային չուղարկի «F-35-երի ծրագրում Թուրքիայի մասնակցության էական փոփոխությունների, այդ թվում՝ նման մասնակցության պոտենցիալ լուծարման» մասին իր զեկույց-գնահատականը։

Թուրքական Hurriyet լրատվամիջոցն էլ, հղում անելով Bloomberg լրատվականին, հայտնում է, որ զեկույցը պետք է ներկայացվի օրինագծի ընդունումից հետո 90-օրյա ժամկետում։

Առաջին F-35-երը Թուրքիան ստացել էր այս տարվա հունիսին, սակայն կործանիչները շարունակելու էին երկու տարի մնալ ԱՄՆ-ում՝ թուրք օդաչուներին մարզելու համար։ Արդեն հունիսին էլ Միացյալ Նահանգների Սենատը քննարկում էր Թուրքիային կործանիչների մատակարարումը արգելափակելու հարցը:

100 միավոր կործանիչների մատակարարումը Թուրքիա նախատեսվում էր սկսած 2019թ․, սակայն ԱՄՆ-ն մի քանի անգամ զգուշացրեց Թուրքիային, որ եթե վերջինս Ռուսաստանից գնի S-400 տեսակի զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, ապա F-35-երի մատակարարումը կարող է արգելափակվել։ Ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կողմից F-35 կործանիչների վաճառքի չեղարկումն անընդունելի է, և նման զարգացման դեպքում, Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի:

2018թ․ մայիսի 23-ին Lockheed Martin ընկերությունը առաջին անգամ փորձարկել էր Թուրքիայի համար նախատեսված F-35 կործանիչները, տեսանյութը հրապարակել էր Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական էջը․

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս