Բաժիններ՝

ՀՀ սփյուռքի նախարարը կայցելի ԱՄՆ

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի վերջին աշխատանքային այցով գտնվելու է Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում:

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ նախարարի խիտ և հագեցած ծրագիրը նախատեսում է մի շարք բազմաբնույթ հանդիպումներ Լոս Անջելեսի մեծ և կենսունակ հայ համայնքի կրոնական, քաղաքական, մշակութային, բարեգործական և այլ կազմակերպությունների ու անհատների հետ: Այցը կավարտվի ամփոփիչ մամլո ասուլիսով:

Հուլիսի 24-ին Մխիթար Հայրապետյանն առաջին արտերկրյա այցն է կատարել Կիպրոս: Այցի առաջին օրը նախարարը հանդիպելու է Կիպրոսի նախագահի՝ Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուին, ում հետ քննարկելու է սփյուռքի հարցերի շուրջ հայ-կիպրական հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հուլիսի 26-ին՝ առավոտյան, նախարարը հանդիպելու է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ նախագահական նստավայրում, որից հետո մասնակցելու է Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը:

Այցը կեզրափակվի հուլիսի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս