Հրազդանի կիրճում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, ծառը թեքվել է դեպի երթևեկելի հատված
                                    Հուլիսի 24-ին, ժամը 10:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ ռեստորաններից մեկի մոտակայքում, ծառը թեքվել է դեպի երթևեկելի հատված, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ծառը տեղափոխել են անվտանգ տարածք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    