Բաժիններ՝

Հունիս, հուլիս ամիսներին հանրապետությունում հրդեհների թիվն ավելացել է

Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 6 հազար 72 արտակարգ դեպք, պատահար, որոնց 59.4 տոկոսը՝ տեխնածին, 38.2 տոկոսը՝ սոցիալ-կենսաբանական, 2.5 տոկոսը՝ տարերային:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի, պատահարների թիվն աճել է 3-ով:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 164 մարդ: Նշված ժամանակահատվածում ԱԻՆ ստորաբաժանումները փրկել են 116 մարդու:

«Արտակարգ դեպքերի, պատահարների ընդհանուր կառուցվածքում գերակշիռ մասը՝ 92.1 տոկոսը, բաժին է ընկնում ճանապարհատրանսպորտային պատահարներին, հրդեհներին, թունավորումներին»,-ասաց Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գերակշիռ մասը պայմանավորված է մարդկային գործոնով՝ արագության գերազանցում, ոչ սթափ վիճակում վարել, անսարք ավտոմեքենաներ շահագործել: Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այս տարի աճել է 212-ով: Աճել է նաև Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի, տուժածների թիվը:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ հրդեհների մասով առաջին կիսամյակում նկատվում է նվազում 7.7 տոկոսով, սակայն հունիս, հատկապես հուլիս ամիսներին պատկերն այլ է:

«Նախորդ տարի հունիսին և մինչև հուլիսի 20-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 532 հրդեհի դեպք, այս տարի արդեն 650-ից ավելի է: Բավական լուրջ աճ ունենք հուլիսի մի քանի շաբաթվա ընթացքում: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում շատ զգույշ լինել բաց կրակի հետ աշխատանք իրականացնելիս, ծխախոտի մնացորդը, ապակե տարաները և այլ համանման առարկաները դառնում են հրդեհների առաջացման պատճառ: Ցանկացած փոքր կայծից կարող ենք ողբերգական հետևանք ունենալ»,-ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը:

Արտակարգ դեպքերի, պատահարների կիսամյակային հաշվետվություն, հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված խնդիրներ

Արտակարգ դեպքերի, պատահարների կիսամյակային հաշվետվություն, հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված խնդիրներ

Gepostet von Armenpress am Dienstag, 24. Juli 2018

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս