Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները ՊԲ-ի հետ որևէ կապ չունեն. Լևոն Մնացականյան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում: Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

«Բարերարները նվիրատվության ընթացքում շեշտել են, որ դա տալիս են ԵԿՄ-ին, որպեսզի նրանք աշխատանքների կազմակերպման ընթացքում օգտվեն այդ մեքենաներից: Պաշտպանության բանակին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են Պաշտպանության բանակի հաշվեկշռում»,- ասաց Լևոն Մնացականյանը:

Լևոն Մնացականյանը նշեց նաև, որ դատավարության ավարտից հետո բոլոր կասկածները վերջնականապես կվերանան:

Գեներալ Մանվելի պահեստում ՊԲ-ին պատկանող մեքենա չկա. Լևոն Մնացականյան

Գեներալ Մանվելի պահեստում ՊԲ-ին պատկանող մեքենա չկա. Լևոն ՄնացականյանՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում

Gepostet von Ազատություն ռադիոկայան am Dienstag, 24. Juli 2018

Տեսանյութը՝ azatutyun.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս