Բաժիններ՝

Արցախում բերքի իրացման խնդիրներ չկան. պետնախարար Մարտիրոսյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել շրջանային վարչակազմերի ղեկավարների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը և ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։

Պետնախարարի առաջարկով շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են բերքահավաքի և ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների մասին հաշվետվություններ՝ ըստ շրջանների։ Անդրադարձ է կատարվել բերքահավաքի տեմպերին, բնակլիմայական պայմանների բերումով բերքատվության խնդիրներին և դրանց հաղթահարման ու տնտեսվարողներին փոխհատուցումների տրամադրման տարբեր եղանակներին։

Ժ․ Միրզոյանն, ամփոփելով շրջաններից ստացված տվյալները, ներկայացրել է, որ բերքահավաքի շուրջ 95% ավարտված է, մշակաբույսերի միջին բերքատվությունը 20 ց/հա է։ Պատասխանելով պետնախարարի համապատասխան հարցին՝ Ժ․ Միրզոյանը հավաստիացրել է, որ այս շրջանում արցախյան գյուղատնտեսները բերքի իրացման խնդիր չունեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս