Բաժիններ՝

«Եթե «Բարսան» ցանկանում է ինձնից բաժանվել, ես պետք է ընտրեմ լավագույն տարբերակը». Յերի Մինա

«Բարսելոնայի» պաշտպան Յերի Մինան հայտարարել է, որ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:

«Ես պայմանագիր ունեմ «Բարսայի» հետ և ես ցանկանում եմ այստեղ հաջողության հասնել: Ես առաջարկներ ունեի այլ ակումբներից, բայց հիմա ուզում եմ վայելել հանգիստս, մնացածը հետո կտեսնենք:

Եթե «Բարսան» ցանկանում է ինձնից բաժանվել, ես պետք է ընտրեմ լավագույն տարբերակը: Բայց ես ցանկանում եմ հաջողության հասնել «Բարսելոնայում», քանի որ սա աշխարհի լավագույն ակումբն է»,- ասել է Մինան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի հորեղբայրը, ով նաև նրա գործակալն է, նշել էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը» և «Զենիթը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս