Բրիտանիայի ԱԳ նախարարը չի բացառում, որ համաձայնեցված Brexit տեղի չի ունենա
Այն բանի ռիսկը, որ Եվրամիության եւ Լոնդոնի միջեւ համաձայնեցված Brexit տեղի չի ունենա, պահպանվում է: Հուլիսի 23-ին այս մասին Բեռլինում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ Համագործակցության գործերի նախարար Ջերեմի Հանթն՝ ամփոփելով իր գերմանացի պաշտոնակից Հայկո Մաասի հետ կայացած բանակցությունների արդյունքները: «Կա այն բանի որոշակի ռիսկը, որ կարգավորված Brexit չի լինի»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ Հանթն ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կառուցողական հարաբերություններ են ցանկանում Եվրամիության հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: