Թուրքիայի պատմագիտական ընկերությունը քարոզչական ֆիլմ է նկարահանել «Հայկական հարցի» մասին
Թուրքիայի պատմագիտական ընկերությունը «Հայկական հարցի» վերաբերյալ փաստագրական անիմացիոն ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Հայերի ապստամբությունը, ահաբեկչությունը և քարոզչությունն Օսմանյան պետության դեմ»:
Այն նպատակ ունի «Հայկական հարցի» մասին իրազեկել թուրքական և միջազգային հանրության:
Ընկերության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ նշվում է, որ ֆիլմը բաղկացած 7 մասից: Հանրության դատին կհանձնվի 5 լեզվով (թուրքերեն, անգլերեն, իսպաներեն, գերմաներեն և ֆրանսերեն):
1․ 1915 ահաբեկչություն և ապստամբություն
2․ 1915 տեղափոխություն և վերաբնակեցում
3․ Սփյուռք, դիվանագիտություն և քարոզչություն
4․ ԱՍԱԼԱ․ Արյուն ու կրակ
5․ Կեղծ փաստաթղթեր և իրականություն
6․ Ոչ պատմական դիվանագիտություն
7․ Առաջին կրակը․ 1915թ մահմեդականների նկատմամբ դաժանություն: