Բաժիններ՝

Ե՞րբ են բացահայտվելու բիզնեսներում Ալեքսանդր Սարգսյանի 50% «փայերը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ նախկինում ակտիվորեն շրջանառվող տեղեկություններին, որ մեր երկրի բիզնեսներում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը 50% «փայ» ունի, և սպասումներին, որ այդ դեպքերի հետ կապված բացահայտումներ կլինեն։

«Գիտեք, իրավապահ մարմինների ներկայացուցիչները վերջին 2 ամսիներին ուղղակի ուժասպառության եզրին են գտնվում, երբ նույնիսկ լինում են դեպքեր, որ ասում են՝ չի՞ լինի գոնե կիրակի օրվա երկրորդ կեսին կոռուպցիայի դեմ չպայքարենք»,- ասաց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ պետք չէ հետևություններ անել, երբ որևէ մեկին խուզարկում ու ձերբակալում են, մյուսին՝ դեռ ոչ։ Վարչապետը հայտարարեց, որ ինքն ԱԱԾ պետին չի հրահանգում այսինչին բռնել, այնինչին խուզարկել կամ բաց թողնել, այլ ամեն ինչ արվում է կոնկրետ ահազանգերի, դիմումների ու փաստերի հիման վրա։

«Եթե այսօր որևէ բան չի բացահայտվել, դա չի նշանակում, որ վաղն էլ այդ որևէ բանը չի բացահայտվելու: Կամ՝ իմ հայտարարությունը չի նշանակում, որ, ահա, անպայման որևէ բան բացահայտվելու է»,- ասաց Ն.Փաշինյանը՝ շահագրգռություն հայտնելով, որ, ինչքան հնարավոր է՝ շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն բյուջե:

Կարդացեք նաև

«Այնպես որ, որևէ մեկը չի պլստալու, եթե օրենքով նախատեսված հիմք կա։ Ես դրանում ձեզ հավաստիացնում եմ»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս