Երևանի 31-ամյա բնակիչը ոտնձգություն է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը, վերջինիս առաջադրվել է մեղադրանք:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղաքացուց հաղորդում էր ստացվել առ այն, որ 2018 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ոտնձգություն է կատարել իր անչափահաս դստեր նկատմամբ: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում օրեր առաջ տարածել էինք լուսանկարներ՝ խնդրելով ճանաչողներին արձագանքել, ինչը կարճ ժամանակում տվեց իր արդյունքը:
Շնորհակալություն ենք հայտնում ԶԼՄ-ներին՝ լուսանկարները տարածելու հարցում ցուցաբերած աջակցության համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: