Բուֆոնն աշխարհի ամենաթանկ դարպասապահն էր 17 տարի
Իտալական «Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը տեղափոխվեց «Լիվերպուլ»: Հռոմեական ակումբը սկզբում ստացավ 62,5 մլն եվրո: Հետագայում «Լիվերպուլը» կարող է վճարել բոնուսներ, որոնց ընդհանուր գումարը գրեթե 10 մլն եվրո է:
Այսպիսով, բրազիլացին դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ դարպասապահը:
Նախկինում ռեկորդը պատկանում էր Ջանլուիջի Բուֆոնին: «Յուվենթուսը» նրա տրանսֆերը գնել էր 2001 թվականին «Պարմայից»: Գործարքի արժեքը մոտ 52 մլն եվրո էր:
Եթե դիտարկենք արժեքը ֆունտերով, ապա մինչև Ալիսոնն ամենաթանկն Էդերսոն Մոաերսն էր: «Մանչեսթեր Սիթին» գնել էր նրա տրանսֆերը «Բենֆիկայից»՝ 34.7 միլիոնով:
Ալիսոնի փոխանցման գումարը բոնուսներով կարող է կազմել մոտ 64,86 միլիոն ֆունտ:
Սիրարփի Աղաբաբյան