«Լուիս Էնրիկեն ցանկանում է համոզել Լապորտին խաղալ Իսպանիայի, այլ ոչ թե Ֆրանսիայի հավաքականում». Mundo Deportivo
Իսպանիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտին տեսնել Իսպանիայի ազգային հավաքականի կազմում:
48-ամյա մասնագետը փորձում է կառուցել Եվրո 2020-ի համար մրցունակ թիմ: Մասնավորապես, Էնրիկեն շատ մեծ ուշադրությամբ հետևում է Խավի Մարտինեսին «Բավարիայում»:
Առաջին հերթին նոր մարզիչը մտահոգված է պաշտպանության վիճակով: Ժերարդ Պիկեն կարող է ավարտել կարիերան ազգային հավաքականում 2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո, իսկ 2020 թվականին Սերխիո Ռամոսը կլինի 34 տարեկան:
Մարզիչն Իսպանիայի ազգային հավաքականում տեսնում է Էմերիկ Լապորտին: «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը հանդես է եկել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականներում, սակայն երբեք չի հրավիրվել ազգային հավաքական: Այնպես որ, խաղացողը կարող է ընտրել Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականների միջև:
Հիշեցնենք, որ Լապորտը ծնվել է Ֆրանսիայում, իսկ 16 տարեկան հասակում հանդես է եկել Բիլբաոյից «Աթլետիկի» կազմում: Իսկ այս թիմում խաղում են միայն բասկ ֆուտբոլիստներ:
Սիրարփի Աղաբաբյան