Բաժիններ՝

Առանձին շրջաններում սպավում է քամու ուժգնացում. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 20-ի երեկոյան ժամերին, 24-25-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում`

Հուլիսի 20-ի ցերեկը, 21-ին, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հուլիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 39.80C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 13.50C (1976 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 27.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս