Մահացել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը
2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահաքի բրոնզե մեդալակիր Դենիս Տենը մահացել է: Ղազախստանի պատմության մեջ առաջին անգամ էր գեղասահորդը Օլիմպիական խաղերում մեդալակիր դարձել:
Ինչպես հաղորդում է «Կազինֆորմ»-ը, 25-ամյա մարզիկը մահացել է Ալմաթիի կենտրոնում դանակահարության հետևանքով:
Անհայտ անձինք փորձել են գողանալ նրա մեքենայի հայելիները, մարզիկը դիմադրություն է ցույց տվել, և հանցագործները դանակով վիրավորել են նրա ոտքը:
Տենը 3 լիտր արյուն է կորցրել, և բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել։