«Լիվերպուլը» հայտարարեց Ալիսոնի տրանսֆերի մասին
Առաջին համարի հետ կապված «Կարմիրների» հարցը փակված է: «Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեքերը պաշտոնապես դարձավ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:
Բրազիլացին մերսիսայդյան ակումբի հետ ստորագրեց երկարաժամկետ պայմանագիր: «Ես երջանիկ եմ, իմ երազանքն իրականություն դարձավ. հանդես գալ այնպիսի մեծ ակումբի կազմում, որը ստեղծված է հաղթանակների համար»,- դարպասապահին է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Տեղափոխության արժեքը գնահատվում է 75 մլն եվրո: Պայմանագրի տևողությունը «Լիվերպուլը» չի հայտնում, բայց ավելի վաղ լրագրողները հաղորդել էին 6-ամյա պայմանագրի մասին:
Ալիսոնը «Կարմիրների» մարզաշապիկով իր առաջին խաղը կանցկացնի օգոստոսի 11-ին «Վեսթ Հեմի» դեմ խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը