Վթար Ծովակալ Իսակովի պողոտայում. կան տուժածներ
Հուլիսի 19-ին` ժամը 15:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը՝ Կ. Գ.) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Վ. Ս.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը: