Բաժիններ՝

Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան

«Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

«Ուղղակի «Երևան» հիմնադրամի ծավալն այնքան մեծ էր, հիշում եք, որ մեր տղաները տանում էին այդ պարկերը, մինչև բոլոր փաստաթղթերը դասավորել են…»,- ասաց նա:

Ա.Վանեցյանը հայտարարեց, որ Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի առաջիկայում. «Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ մենք չենք հայտնաբերել, ունեցվածքի մասին հրապարակումներ եղել են, վարչապետի օգնականը կոռուպցիայի հակազդման գծով նյութերը փոխանցել է մեզ, դրանցով ուսումնասիրություններ են իրականացվում, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:

Նա հերքեց, որ կարող է պարզվել, որ Տարոն Մարգարյանը երկիրը լքել է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս