«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխա է մահացել
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հուլիսի 1-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 1-ամյա երեխա է մահացել:
Մանկահասակ երեխային հունիսի 29-ին Արտաշատի մանկական պոլիկլինիկայում պատվաստում են կատարել, սակայն երեխան ջերմել է և օրեր անց՝ հուլիսի 1-ին, բարձր ջերմությամբ փոքրիկին տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ երեխան նույն օրը մահացել է:
Մեր տեղեկություններով՝ նախաքննություն է կատարվում: