Բաժիններ՝

Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի

ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է նախարարին կամ նախարարությանը կից խորհրդի ստեղծում, որում ներգրավված կլինեն մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Նախարար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մեր որդեգրած մոտեցման համաձայն` պետք է ստեղծվի նախարարությանը կամ նախարարին կից այնպիսի մի մարմին, որը անկախ նախարարի և քաղաքական փոփոխությունից, պետք է հստակ պատկերացում ունենա, թե մշակութային ինչ ռազմավարություն է պետք: Խորհուրդը պետք է հստակ իմանա՝ ինչ քայլերով առաջ շարժվել»,-նշեց Մակունցը:

Նախարարի հավաստմամբ՝ խորհրդում ներգրավված են լինելու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, որոնք քաջատեղյակ են խնդիրներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս