100 000 ԱՄՆ դոլար կաշառք՝ դատաբժշկական գիտագործնական տնօրենի պաշտոնի համար
Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում տնօրենի պաշտոնում նշանակվելու համար քաղաքացուց 100 000 ԱՄՆ դոլար կաշառք են պահանջել:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է Ազգային անվտանգության ծառայությունում:
Տեղեկությունը հաստատեց նաև ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:
Հայտնի է նաև, որ քաղաքացու վստահությունը չարաշահել են և նշված գումարը վերցրել են երկու անձինք: