 
                        Ինչ ունեցվածք ունի նորանշանակ փոխնախարարը. «Փաստ»
 
                                    «Փաստ» թերթը գրում է. «Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ով այս պաշտոնին է նշանակվել մեկ ամիս առաջ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր՝ 2018 թ. հայտարարագրում ներկայացրել է չորս անշարժ գույք:
Այդ չորսից մեկը առանձնատուն է, իսկ մյուս երեքը՝ հողամաս: Որպես շարժական գույք է հայտարարագրել «MERCEDES–BENZ 240» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 100 հազար դրամ ու 90 հազար ռուսական ռուբլի, իսկ եկամուտները՝ 41 հազար 650 դրամ և ստացվել աշխատավարձից:
Սանոսյանը «Քաղաքացիական պամանագիր» կուսակցության անդամ է, ստացել է աշխարհագրության մագիստրոսի աստիճան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        