Բաժիններ՝

«Ռեալը» պատրաստ է Քեյնի համար վճարել 150 մլն եվրո

«Ռեալը» չի կորցնում «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի ձեռքբերման հույսը:

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, «Ռեալը» պատրաստվում է Հարի Քեյնի համար «Տոտենհեմին» առաջարկել 150 մլն եվրո:

Եթե «Տոտենհեմը» համաձայնի բանակցություններ վարել ԱԱ-2018-ի լավագույն ռմբարկուի կապակցությամբ, ապա դրանք հաստատ հեշտ չեն լինի «Ռեալի» համար, քանի որ Քեյնն Աշխարհի առաջնությունից առաջ ստորագրել է նոր՝ 6-ամյա պայմանագիր «Տոտենհեմի» հետ:

2017-18թթ. մրցաշրջանում Հարին «Տոտենհեմի» կազմում անցկացրած 48 խաղում դարձել է 41 գոլի հեղինակ՝ ավելացնելով դրանց ևս 6 գոլ ԱԱ-2018-ի եզրափակիչ մրցաշարի 6 խաղերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս